Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավարը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Գրիգոր Առաքելյանին ազատել, իսկ Արտաշես Թումանյանին նշանակել է Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արտաշես Թումանյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Գրիգոր Առաքելյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-նշվում է հրամանագրերում:

Նշենք, որ Արտաշես Թումանյանը 2000-2006թթ-ին եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար: Նա հանդիսացել է նաև «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ:




Լրահոս