Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը կարծում է, որ «Շալկե»-ն կանի հնարավորը` նախորդ տարի կրած ջախջախիչ պարտության դիմաց ռևանշի հասնելու համար:
«Բարդ խաղ է լինելու: Գերմանիայում կարողանում են համապատասխան մթնոլորտ ապահովել: «Շալկե»-ն ցանկանում է ռևանշի հասնել նախորդ մրցաշրջանում պարտության դիմաց: Այնպես որ, բարդ դիմակայություն ենք ակնկալում: Այն, որ նախորդ տարի հաղթել ենք նրանց, մեզ առավելություն չի տալիս», – նշել է Կասիլյասը:
Նշենք, որ առաջին մրցավեճը կայանալու է այսօր, իսկ պատասխան խաղը՝ մարտի 10-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում նույնպես թիմերը հանդիպել էին: Դիմակայությունն ավարտվել էր «Ռեալ»-ի հաղթանակով՝ ընդհանուր 9:2 (6:1, 3:1) հաշվով: