
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ», հայտնում է SportItalia-ն:
«Կարմիրներ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վերջերս եղել է Հռոմում, որտեղ և հանդիպել է բոսնիացու հետ: Նա պատրաստ է գնել Պյանիչի տրանսֆերը 40 մլն եվրոյի դիմաց: