
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատերը զարմանք են ապրել, երբ կիրակի օրը «Դերժավա» ընկերության սեփականատեր Սլավա Համբարձումյանի թոռան հարսանիքին ներկայացել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Նա մոտ 2 ժամ ներկա է գտնվել արարողությանը, բայց այս անգամ չի պարել, ինչից ներկաները ենթադրել են, որ տրամադրությունը լավ չէ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: