
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստանալու: Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»: Նա տեղեկացրեց, որ իր որդիներից մեկն արդեն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և ՌԴ քաղաքացի է, մյուս որդին էլ այդ գործընթացի մեջ է, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն պես կդիմի ՌԴ քաղաքացիության համար: «Որդիներիցս մեկն արդեն 8 տարի չի աշխատում, իսկ մյուսը՝ 6 տարի»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։