
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել ռեկորդային թվով՝ 46 հազար 475 հատ ավտոմեքենա: Հայաստանի անկախության տարիներին սա ավտոմեքենաների ներկրման ամենաբարձ ցուցանիշն է: 2013-ին Հայաստան էր ներկրվել 41 հազար 102 ավտոմեքենա: 2014-ին ներկրված ավտոմեքենաների դիմաց ընդհանուր գանձվել է 45 միլիարդ 701 միլիոն դրամ մաքսատուրք: Նշված ավտոմեքենաներից ռուսական արտադրության ավտոմեքենաների թիվը եղել է 1881: Ուշագրավ է, որ 30 հազար դոլարից ավել արժեք ունեցող ավտոմեքենաների թիվը կազմել է 1242»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։