«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 10 օր առաջ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակված Դավիթ Բալայանի նոր՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ նա նշել է 1 բնակարան, 2 անհատական տուն և 1 հողամաս, ինչպես նաև «Մազդա 6» մակնիշի մեքենա: Դատավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 6,8 մլն դրամ, եկամուտները՝ 8,7 մլն դրամ: Բալայանի կինը Հասմիկ Ավետիսյանը, հայտարարագրել է 4 արժույթներով գումար՝ 1,8 մլն դրամ, 580 եվրո, 5000 դոլար և 10 հազար ռուբլի: Կնոջ 2013թ. եկամուտները կազմել են 3,1 մլն դրամ՝ աշխատավարձից: Դավիթը ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին է և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի փեսան»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։