«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատին պատկանող կովերը գողացել են: Տնօրեն Արտակ Հարությունյանը ինտերնատի ողջ տարածքում տեսախցիկներ է տեղադրել, որպեսզի նաև տեղեկանա, թե ինչպես են իր աշխատակիցները վարվում տուն-ինտերնատի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում տուն-ինտերնատի բնակիչներից մեկը ինքնասպան էր եղել՝ պատուհանից ցած նետվելով: Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։