
Չինաստանի հարյուր միլիոնավոր բնակիչներ գնում են իրենց ընտանիքների մոտ` տոնելու չինական (Լուսնային) նոր տարին: Այս տոնակատարությունների կապակցությամբ աշխարհում գրանցվում է մարդկանց ամենազանգվածային միգրացիան:
40 օրվա ընթացքում շուրջ 3 միլիարդ մարդ է տեղից տեղ տեղափոխվել, հայտնում է Սինհուա գործակալությունը:
Նոր տարվա առթիվ չինացիները 7 պաշտոնական հանգստյան օր ունեն՝ այսպես կոչված ոսկյա շաբաթը, որը կավարտվի փետրվարի 24-ին:
Սակայն շատ մարդիկ ճամփորդում են ինչպես տոներից առաջ, այնպես էլ հետո: