
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները:
Նրանք պահանջում են իրենց աշխատավարձի վերջնահաշվարկը: Նախկին աշխատակիցները, որոնց թիվը կազմում է 80-100 հոգի, ցանկանում են հանդիպել Սերժ Սարգսյանին, ինչպես նաև նամակ են պատրաստել նրան փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ բողոքավորները նույն պահանջով հավաքվել էին Նախագահական նստավայրի առջև նաև երեկ: