«Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ինտեր»-ում, հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ լոնդոնյան ակումբ:
Գերմանիայի հավաքականի հարձակվողը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2012թ.-ից, իսկ մրցաշրջանի սզկբում պարբերաբար դուրս չէր գալիս խաղադաշտ, որն էլ պատճառ դարձավ իտալական ակումբ տեղափոխության համար:
«Այս պահի դրությամբ կարելի է խոսել այն մասին, որ ամռանը ես կվերադառնամ «Արսենալ»: Հարցերը մենք կքննարկենք ապրիլին. մրցաշրջանն ավարտվում է միայն մայիսին: Ինձ շատ է դուր գալիս Լոնդոնում, չնայած նրան, որ վերջին ժամանակահատվածը սպորտային ձեռքբերումների համար այնքան էլ հաջող չէր», – նշել է նա: