Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Օպերային հարակից փողոցներում ընթանում է ավտոերթ, որին մասնակցում են մոտ 15 ավտոմեքենա:
Ավտոերթը կազմակերպել է Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը: Այս քայլով ուժն իր բողոքն է արտահայտում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ Բերձորում իրականացված բռնությունների դեմ:
Մեքենաները կրում են ՀՀ և Եվրամիության դրոշները: Երթն ուղեկցվում է հայրենասիրական երգերով:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, ԱԻՄ-ի ավտոերթն արտոնված է։ Այն կրում է ավանդական բնույթ։ Գառնիում են հանգչում 1921թ. փետրվարյան ապստամբության երկու առաջնորդները։ Այնտեղից էլ 1988 թ. փետրվարի 18-ի հրապարակային հավաքով սկիզբ դրվեց հայ ժողովրդի կազմակերպած ինքնորոշման շարժմանը: