
Մահացել է գեղանկարիչ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանը։ Նարեկ Առուշանյանը 39 տարեկան էր եւ երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ:Անվանի գեղանկարիչը արձակագիր Ալվարդ Պետրոսյանի եւ դերասան Լորենց Առուշանյանի միակ զավակն էր։ 2005թ-ից դասավանդում էր Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն: 1995թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաեւ արտերկրում: Նարեկ Առուշանյանի հոգեհանգիստը կայանալու է օգոստոսի 14-ին` Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում: