
Երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագկանը Armlur.am-ի գետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Նա նշեց, որ բժշկությունից կամ ցանկացած այլ թեմայից պատրաստ է խոսել, բացի քաղաքկանույթունից, քանի որ հայտարությունով ամեն ինչ ասված է: Հարցին` ինչու է նրա էջը փակված, պատասխանեց, որ հավանաբար որոշ մարդկանց ձեռք չի տալիս այդ էջի գոյությունը: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ էջը շուտով կգործի:
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյունը: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: