Ղազախստանի մեջլիսը (խորհրդարանի ստորին պալատը) դիմել է երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին՝ կոչ անելով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել:
«Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշևիչ, խնդրում ենք Ձեզ աջակցել Ղազախստանի ժողովրդական ասամբլեայի նախաձեռնությանն ու մեր հանրապետության սահմանադրության 41-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դիտարկել արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հարցը»,- ասել է մեջլիսի խոսնակ Կաբիբուլլա Ջակուպովը:
Դահլիճում բոլոր 104 ներկաները միաձայն աջակցել են սույն առաջարկին, այնուհետև՝ հոտնկայս ծափահարել: