
Ռուս զբոսաշրջիկները հնարավորություն կստանան Եգիպտոսի տարածքում ռուբլիով վճարումներ կատարել: Այս մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մուհամմեդ Սալեմը:
«Զբոսաշրջության նախարարության կողմից հաստատված որոշումների շարքում արժի նշել այն, որ Եգիպտոսի տարածքում ռուսները կարող են վճարել ռուբլիով»,- ասել է նա:
Սալեմի խոսքերով՝ ռուսներին արդեն հնարավորություն է ընձեռված երկրի մի շարք խանութներում ռուբլիով վճարումներ կատարել: