
Armlur.am-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից։
Նա լքում է կուսակցության նախագահի պաշտոնը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ տարածված լուրերին, որոնց համաձայն ԲՀԿ առաջնորդը լքում է քաղաքականությունը:
«Բոլոր այն անձանց ու ուժերին, ովքեր ակտիվ շրջանառության մեջ են դնում այդ վարկածը, ուզում եմ հիասթափեցնել: Պարոն Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը և շարունակում է իր գործունեությունը:
Իսկ այն հայտարարությունը, որը որ եղավ, այնտեղ շատ հստակ ամեն ինչ ասված էր. դա բխում է բացառապես ժողովրդի շահերից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: