
Արդեն հայտնել էինք, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն անկախ ամեն ինչից լինելու է Ազատության հրապարակում փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին:
«Ինձ բացակա չդնեք, ես ուրբաթ օրը կլինեմ Ազատության հրապարակում և կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասաց նա եւ լքեց ասուլիսի սրահը: Նա չցանկացավ որևէ հարցերի պատասխանել, միայն ընթերցեց իր հայտարարությունը: