ՀՀԿ-ն չի հաղթել, Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս չի գա. Տիգրան Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու մասին լուրերն իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում. ՀՀԿ-ի հաղթանակը բացառված է: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը, ում խոսքով` Գագիկ Ծառուկյանն ուղղակիորեն հետ է կանգնել, սակայն չի հանձնվել:

«Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանին վախեցրել են: Այնտեղ պայման կար, որ իշխանությունները չպետք է փորձեն՝ սահմանադրական բարեփոխումներն առաջ տանեն: Պայմանավորվել են, որ առաջ չեն քաշելու նման հրահանգներ»,- ասաց Տիգրան Կարապետյանը և վերջում նշեց՝ «կապրենք, կտեսնենք` վերջում ինչ կլինի»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:




Լրահոս