Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով գտնվում է Ուկրաինայում, հայտարարել է իր համախոհների հետ երկիր վերադառնալու և մեկ տարի հետո խորհրդարանական ընտրություններում հաղթելու մտադրության մասին: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ. փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Այսպիսով՝ ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Վրաստանի նախկին նախագահը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, որ Սաակաշվիլին մտադրված է Վրաստնում հեղափոխություն իրականացնել:
«Մենք իշխանություն կվերադառնանք ընտրությունների ճանապարհով»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում՝ աղետ է:
«Ներկայիս իշխանությունները երկիրն աղքատության են հասցրել»,- նշել է նախկին նախագահը: