Երեկ «Բիլայն» ընկերությունը մոտ 5 ժամով արգելափակել էր բջջային կապը: Ու սա առաջին դեպքը չէ: Կարծես ավանդույթ է դարձել այն, որ «Բիլայն»-ը նախ ժամերով խափանում է բջջային հեռախոսակապը, ապա ներողության տեքստ հրապարակում՝ դրանով իր գործը համարելով ավարտած: Եւ եթե անգամ փոխհատուցումներ է անում, ապա առանց զգուշացումների եւ այնպիսի եղանակներով, որ բոլորը չկարողանան օգտվել: Մինչդեռ նորմալ, քաղաքակիրթ երկրներում նման ընկերությանը խափանման կրկնությունից հետո առնվազն կզրկեին լիցենզիայից՝ չլսելով արդարացումները: Սակայն քանի որ մեր երկրում գործող իշխանությունը հարազատ ժողովրդին, մեղմ ասած, քամահրանքով է վերաբերվում, իսկ «Բիլայն»-ն էլ ռուսական ընկերություն է, ապա սպասել, որ նրանք որեւէ քայլ կձեռնարկեն` պաշտպանելու համար սեփական քաղաքացիների պարբերաբար ոտնահարվող շահերը, անիմաստ է: Ֆորպոստային մտածողությամբ մեր իշխանություններն անգամ «Հայկական երկաթուղիներ»-ից դժգոհ մեկ քաղաքացու ընդվզումն ամեն կերպ կասեցրին` ինչ է թե երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից, ուր մնաց` «Բիլայն»-ին լիցենզիայից զրկեն: Հավանաբար այստեղ եւս միակ ճանապարհը քաղաքացիական պայքարն է:
ԱՆԿԱՊ ԵՐԿԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ