«Հիմնադիր խորհրդարան»-ը պատասխանատվության է կանչում ՀՀԿ խմբակցության քարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել.

«2015 թ. փետրվարի 17-ին Հիմնադիր խորհրդարանը և նրա անդամները ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հայցադիմում են ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով:

Հիշեցնում ենք, որ Գագիկ Մելիքյանը մամուլում հրապարակված իր հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները «100-ամյակը» առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը «իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»:

Հիշեցնենք, որ Գագիկ Մելիքյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձել էր «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացրած հայցին:




Լրահոս