Սպասենք` գարուն գա, որ յոնջա ուտե՞նք. «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները շարունակում են պայքարել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետն արդեն 3 ամիս է` նույն խոստումներն է տալիս, մենք այլևս չենք հավատում նրա որևէ խոսքի: Այսօր Նախագահական նստավայրի առջև հավաքված «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցներն, ովքեր արդեն երրորդ օրն է` վաղ առավոտից ժողովվում են կա՛մ նախագահական նստավայրի առջև, կա՛մ քաղաքապետարանի:

«Ընկերությունն (խմբ.՝ նկատի ունի «Կենտրոն մաքրություն» ընկերությունը) արդեն կալանքի տակ է առնվել: Տեխնիկան կվաճառի, հարկայինով գումարը կտանի, մենք նորից կմնանք օդի մեջ: Նամակներ էլ ենք տվել, դիմումներ էլ ենք տվել. ոչ մեկին պատասխան չի եկել»,- վրդովված ասացին գործազուրկ դարձած քաղաքացիները:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս