Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է «Հարավային հոսք» նախագծի իրականացումից հրաժարվելը:

«Մենք չենք հրաժարվել «Հարավային հոսքից», մեզ պարզապես թույլ չեն տվել այն իրականացնել: Կան որոշ մանրամասներ, որոնց մասին վաղուց է հայտնի, սակայն, ինչպես երևում է, այդ մասին պետք է ասեմ ևս մեկ անգամ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև ևս մեկ անգամ հայտարարել է, որ նոր թուրքական նախագծից Ռուսաստանը մտադրված չէ հրաժարվել:

«Մենք չենք պատրաստվում հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից, ոչ միայն այն պատճառով, որ դա անպարկեշտ կլինի, այլև այն պատճառով, որ պայմանավորվեցինք մեր թուրք ընկերների հետ, իսկ հիմա չենք կարող ասել՝ «ոչ, Եվրոպան մեզ այլ բան է առաջարկում»: Այսօր եվրահանձնաժողովը հրաժարվեց, վաղը կհամաձայնվի, իսկ վաղը չէ մյուս օրը կրկին կհրաժարվի»,- ասել է ՌԴ նախագահը:




Լրահոս