Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթին  տված հարցազրույցում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ: Դրանից հետո Աբրահամյանն ու ԱԱԾ-ն սկսել են ահաբեկել գյուղապետին: Արդյունքում արդեն տեւական ժամանակ է՝ Մխիթարյանն «անհետացել է»: Փորձում ենք կապվել նրա հետ, բայց չի պատասխանում հեռախոսազանգերին: Փոխարենը այդ ջրագծերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ջրային պետական կոմիտեն՝ անուղղակի կերպով ապացուցելով, որ Հ. Աբրահամյանը, այնուամենայնիվ, կապ ունի խողովակների հետ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը: Ըստ այդմ՝ Գետքի խողովակները ժամանակին ճանաչվել են ոչ պիտանի եւ օտարվել են մայրաքաղաքային պաշտոնյաների թեթեւ ձեռքերով»:




Լրահոս