
Ստամբուլում գրանցված ուժեղ ձնաբքի պատճառով չեղյալ է հայտարարվել 168 չվերթ: Այս մասին ինչպես գրում է «Հուրիյեթ» թերթը. այս մասին ասվում է Turkish Airlines ավիաընկերության կայքում:
Սառցակալման պատճառով թռիչքուղուց դուրս է եկել Բեյրութից Աթաթուրքի օդանավակայան ժամանած Turkish Airlines-ի ինքնաթիռը: Փրկարարները տարհանել են ուղևորներին, վիրավորներ չկան:
Բացի այդ՝ ձնաբուքը Ստամբուլում բազմակիլոմետրանոց խցանումների է հանգեցրել, մեկ օրում 841 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ստամբուլում ու երկրի մի շարք շրջաններում փակվել են դպրոցները: