Գրիգորի Մարգարյանը չէր կարող դադարեցնել իր անդամությունը, նա ԲՀԿ անդամ չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այդ պատճառով էլ չէր կարող դադարեցնել անդամությունը: Այս մասին հայտնել է ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամությունը:

Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից»,-գրել է նա սոցցանցի իր էջում:

Հիշեցնենք, որ Գրիգորի Մարգարյանը երեկ լքել էր ԲՀԿ խմբակցությունը:




Լրահոս