ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը Գ. Ծառուկյանից ներողություն չի խնդրել ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր կերպով. «Ես ներողությունը խնդրում եմ էն ժամանակ, երբ որ սխալ բան եմ անում: Իսկ ես ներողություն չեմ խնդրել, որովհետեւ սխալ բան չեմ արել, դա անիմաստ խոսակցություն է: Ես հայտարարում եմ, որ ներողության հեղինակը չեմ, չգիտեմ, թե ով է այդ տեքստը տարածել ինտերնետում: Բայց ամեն դեպքում, ամեն ինչ նորմալ է, մենք Ծառուկյան Գագիկի հետ բարիշել ենք»: Մեր հարցին, թե հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, Պալաչը պատասխանեց. «Ես ոչ մի մտադրություն չունեմ, խնդրում եմ՝ նման հարցեր մի՛ տվեք: Եթե որեւէ բանի մտադրություն ունենամ, շատ նորմալ, քաղաքակիրթ ձեւով կհայտարարեմ»:




Լրահոս