ԱՆՈՐԱԿ ՍՆՈ՞ՒՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ հանրապետության որոշ մանկատների եւ ծերանոցների մատակարարվում է ցածրարժեք դեղորայք, վատորակ սնունդ, որի առնչությամբ ՏՄՊՊՀ-ն սկսել է վերահսկողություն: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյանը՝ հայտարարելով. «Այո՛, Ձեր տեղեկություններն իրական են, մեր ուշադրության կենտրոնում  է ոլորտը: Անհատներից ստացել ենք բողոքներ, որ մատակարարվող սնունդն անորակ է: Ստուգվում են՝ արդյոք ոլորտում կա պետական միջոցների փոշիացում եւ անորակ սննդի մատակարարում: Սեպտեմբերին ՏՄՊՊՀ-ն կհայտնի մոնիթորինգի արդյունքները»:
Հիշեցնենք, որ  ՏՄՊՊՀ-ն նմանատիպ ուսումնասիրություն է իրականացրել նաեւ դեղերի ոլորտում, որի ընթացքում պարզվել է, որ որոշ բուժհիմնարկներ պետպատվերի շրջանակներում գնվող դեղերը ձեռք են բերել ցածր գնով, սակայն պետբյուջեից պահանջել են դրանց արժեքի տասնապատիկը:




Լրահոս