
Փետրվարի 17-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի հյուրանոցային մի համալիր մարմնավաճառներ են այցելել և զբաղվել մարմնավաճառությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում մարմնավաճառներ՝ 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ն և 1990 թ. ծնված Աննա Ե.-ն բացատրություններ են տվել, որ 2013 թ. ընթացքում Համլետավան բանավանում գտնվող հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից պարբերաբար շահադիտական նպատակով, սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրվել են սենյակներ, որտեղ իրենք զբաղվել են մարմնավաճառությամբ:
Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ հանգամանքները պարզվում են և
կատարվում է հետաքննություն: Նշենք, որ yerkir.am-ի տեղեկությունների համաձայն, այս հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանին:
Ընդգծենք, որ սա ԲՀԿ գործիչներին պատկանող հյուրանոցներից մարմնավաճառներին բերման ենթարկելու երկրորդ դեպքն է: Օրեր առաջ մարմնավաճառներ էին բերման ենթարկվել նաև Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցից: