«Հայկական տուն-Հայկական գյուղ» նախագիծը՝ ուսանողների մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան համագործակցության շրջանակում 2015-ին կմեկնարկի «Հայկական տուն-Հայկական գյուղ» պայմանական անունը կրող նախագիծը՝ ՌԴ վաստակավոր շինարար, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ:

Այս համատեքստում նախօրեին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և Սերգեյ Համբարձումյանը այցելել են Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարան՝ հանդիպել դասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ:

Նախագծի նպատակը ճարտարապետ ուսանողների ակտիվ ներգրավմամբ Հայաստանի բնակավայրերն (ներառյալ՝ Արցախը) ուսումնասիրելով մինչ այժմ պահպանված առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա, վերջիններիս ինքնատիպությունը շեշտող բաղկացուցիչ տարրերի (թոնիր, մառան և այլն) օգտագործմամբ տիպային նախագծերի մշակումն ու իրականացումն է, ապա նաև՝ կոնկրետ բնակավայրի կամ՝ դրա առանձին հատվածի վերակառուցման օրինակով՝ պիլոտային ծրագրի կյանքի կոչումը:




Լրահոս