Քննարկվեցին դեղերի կենսահամարժեքության հետազոտությունների հետ կապված հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ տնօրեն Պերճ Պահթիարյանին։

Նախարարին ներկայացվեցին կազմակերպության գործունեության ծրագրերը։ Ուշադրության արժանացավ հատկապես դեղերի կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման հայտը։

«Մենք պատրաստ ենք աջակցելու կարևոր այդ հետազոտությունները մեր երկրում իրականացնելու գործընթացին։ Սակայն անհրաժեշտ է ապահովել երկրում գործող օրենսդրական նորմերի պահանջները, ինչպես նաև պատշաճ գործունեության միջազգային չափորոշիչները»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարը նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով այս գործընթացն ամբողջությամբ կկարգավորվի միջազգային սկզբունքներին համապատասխան։ Իսկ մինչ նոր օրենքի ընդունումը խիստ կանոնակարգման ենթակա հետազոտություններն իրականացվում են գործող օրենսդրության շրջանակում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ-ի կողմից անհրաժեշտ պայմաններն ապահովելուց հետո նախարարության մասնագետները դրանց կծանոթանան տեղում և որոշումներ կկայացնեն օրենքով սահմանված կարգով։




Լրահոս