Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ խոշոր հարկատուների առաջին հորիզոնականից տեղափոխվել է երկրորդ տեղ: Թերեւս պատճառն այն է, որ ձեռնարկությունն ապահովել է 34 տոկոս պղնձի աճ: Իսկ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանին կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հավաստիացրել էր, որ կապահովի 40 տոկոս աճ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մ. Հակոբյանը մտերիմների շրջանում հայտարարել է, որ ամենեւին չի ընկճվում եւ այս անգամ խոստացել է 48 տոկոս աճ: Փորձեցինք Մ. Հակոբյանից պարզել, թե ինչու խոստումը չի կատարել, եւ ինչն է պատճառը, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հակոբյանն այս օրերին խուսափում է հանդիպումներից, քանի որ սեպտեմբերի 9-ին Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք թեկնածուներն ուզում են ստանալ նրա «դաբրո»-ն: Սակայն Հակոբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը բոլոր թեկնածուներին պաշտպանելու է, եւ ով ուզում է՝ կարող է առաջադրվել:
ԱՃ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ