Շատ կանայք չեն ակնկալում ծաղիկներ ստանալ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ, սակայն 52-ամյա ամերիկուհի Շելլի Գոլի ամուսինն իր սիրելիի համար անակնկալ է արել: Կինն ամուսնուց երկտողով ծաղկեփունջ է ստացել: Սակայն նվերը նրան ոչ թե ուրախացրել է, այլ, ընդհակառակը, սարսափեցրել, քանի որ կնոջ ամուսինը՝ Ջիմը մահացել էր 8 ամիս առաջ:
Հետագայում պարզվել է, որ Շելլիի հանգուցյալ ամուսինն իր սիրելիին ապահովել է ծաղիկներով մինչ կյանքի վերջը. հայտնում է Metro-ն:
52-ամյա այրին ցնցվել է, երբ նրա տուն են բերել երկտողով ծաղկեփունջը. «Շնորհավոր սուրբ Վալենտին, սիրելի՛ս: Ուժեղ եղի՛ր: Հավերժ՝ քո Ջիմ»: