Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 182 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 39 հեռախոսազանգ, որոնցից 29-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: