Պուտինը տարվել է կանանցով ու հաճախ ծեծել կնոջը. գերմանական հեռուստաընկերության բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական ZDF հեռուստաընկերությունը երեկ Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտին մասին՝ «Պուտին: Մարդու դիմանկար» անվամբ վավերագրական ֆիլմ է ցուցադրել:  Ռեժիսոր Միխայել Ռենցի ֆիլմի ենթավերնագիրն է «Ռուսաստանի նախագահի գաղտնիքները»:

Ինչպես ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռեժիսորը, ֆիլմի հեղինակները փորձել են պատասխան գտնել հարցին, որը հետաքրքրում է շատերին. ով է իրականում այդ մարդը՝ Վլադիմիր Պուտինը, ով 2000-ից կանգնած է Ռուսաստանի գլխում:

«Մենք սա փորձում ենք լուսաբանել ոչ թե դասական կենսագրականի տեսքով, այլ՝ որպես փսիխոգրամմա, որն առանձնացնում է Պուտինի կյանքի շրջադարձային պահերը»,- ասում է Ռենցը:

Ֆիլմի հիմքում ընկած է արևմտյան հատուկ ծառայությունների, մասնավորապես «Լենխեն» գործակալից ստացված տվյաները: Ֆիլմի հեղինակները պատմում են Դրեզդենում ծառայության ժամանակ ալկոհոլի ու երեկույթների հանդեպ Պուտինի թուլության մասին, այն մասին, որ նա, իբրև թե, տարվել է կանանցով ու հաճախ ծեծել է կնոջը:




Լրահոս