«Ռեալ»-ն իմ տունն է. Ռաուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ռաուլը խոսել է մադրիդյան ակումբ՝ իր հնարավոր տեղափոխության մասին: Նա նշել է, որ կարող է վերադառնալ իսպանական ակումբ: Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողի խոսքերով, ինքն այժմ կենտրոնացած է «Նյու-Յորք Կոսմոս» ակումբում իր ելույթների վրա: Ռաուլն իսպանական ակումբի կազմում հանդես է եկել 1994-2010թթ.: Նա հանդես է եկել նաև «Շալկե» և «Ալ-Սադդա» ակումբներում:

« «Ռեալ»-ն իմ տունն է: Եթե ես վերադառնալու հնարավորություն ունենամ և կարողանամ որևէ կարևոր բան անել, կամ այն, ինչ ինձ դուր է գալիս, ապա ես կանեմ դա:  Երեք-չորս տարի անց ես մադրիդցիների կողմից դեռ սեր եմ զգում: Բայց հիմա ես կենտրոնացած եմ իմ ակումբում խաղի վրա», – նշել է նա:




Լրահոս