«Հավատացնում եմ՝ ՏԻՄ ընտրությունները որակապես չեն զիջելու ԱԺ ընտրություններին»:
Մինչ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորինս ոգեւորված թվեր է հրապարակում, որ ամեն օր մի քանի տասնյակ մարդ է առաջադրվում տեղական ընտրություններին մասնակցելու համար, Գալուստ Գրիգորիչն ամռան տապին սառը ջուր է ճարել ու այն լցնում է առաջադրվածների գլխին: Անշուշտ, ՏԻՄ ընտրություններում նկատվող ակտիվությունը վկայում է այն մասին, որ մարդիկ երբեք չեն ցանկանա սեպտեմբերին տեսնել այն ամենը, ինչին ականատես են եղել խորհրդարան ձեւավորելիս: Այնպես որ, ՀՀԿ-ի մունետիկը ոչ թե հոռետեսություն պետք է սերմանի, այլ գոնե լռի: Այդպես ավելի լավ կլինի: