
Իսրայելցի ջրասույզները Միջերկրական ծովում ոսկե դրամների մեծ գանձարան են հայտնաբերել:
Ավելի քան 2000 տարվա վաղեմության մետաղադրամներ են հայտնաբերվել. հայտնել են Իսրայելի հնագիտության վարչությունից:
Սկզբում ջրասույզները որոշել են, որ դրանք էժանագին իրեր են, սակայն շուտով հասկացել են գտածոյի կարևորությունը:
Հնագիտության վարչությունից ասել են, որ գտածոն անգին է: Հնագետները պնդում են, որ ոսկե դրամները կարող են պատմել ավելի խոշոր սենսացիոն հայտնագործության՝ խորտակված միջերկրածովյան նավի մասին: