Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 18-ին, կազմել է 479.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.13 դրամ (աճել է 0.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.03 դրամ (աճել է 3.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.67 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 259.29 դրամ, ոսկին՝ 18,645.21 դրամ, պլատինը՝ 18,375.44 դրամ:

Փետրվարի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:




Լրահոս