
Երևանցիները հիասթափված են ոչ իշխանական եռյակի ղեկավար հանդիսացող Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունից:
Զարմանալիորեն, Armlur.am-ի զրուցակիցների կարծիքները համընկնում էին, և նրանք վերջին օրերի իրադարձությունները գնահատում էին մեկ բառով` լավ բեմադրված շոու:
Միակ դրականը, որ տեսնում էին մարդիկ, հնարավոր բախումներից ու ցնցումներից խուսափելու հնարավորությունն էր, որը պայմանական հաշտությամբ այսօրվանից իրողություն դարձավ:
Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան