ԽՈՏԸ՝ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամեն ինչ լավ է, լացելու բան չունեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված ցորենի սերմացուից լավ էլ բերք է ստացվել. «Մեզ մոտ հրաշալի բերք է, հեկտարի հաշվով ակնկալում ենք ամենաբարձր ցուցանիշը՝ 25-27 ցենտներ»: Այս խոսքերից հետո գյուղապետ Եղիազարյանը, ինքն իրեն հակադարձելով, ասաց, որ շուրջ 30-40 հա դաշտերում հացահատիկի  փոխարեն  մարդիկ խոտ են հավաքում. «Մի կողմից գյուղացիները հացի խնդիր ունեն, մյուս կողմից կառավարությունն է պահանջում իր տված սերմացուի գինը»: Նրա խոսքով՝ մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովն էլ դեռ չի որոշել՝ ցրտահարությունն էր պատճառը, թե վատորակ սերմացուն, որ գյուղացին ձեռնունայն մնաց: Այս առթիվ գյուղապետը հիշեց, թե ինչպես են Գեղարքունիքի բնակիչները ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին առաջարկել. «Գնացե՛ք, նայե՛ք, եթե հավանում եք մեր հացահատիկի բերքը, որտեղ միայն խոտ է աճել, քաղե՛ք, տարե՛ք Ձեզ համար»:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս