«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ընդգծել է, որ իր համար Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը մեծ նշանակություն ունի: Կիսապաշտպանը ընդգծել է, որ ցանկացած թոփ-ակումբ իր պատմության մեջ գոնե մեկ անգամ պետք է հաղթի Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում:
«Չեմպիոնների լիգան հիանալի մրցաշար է: Դժվար է գտնել ինչ-որ ավելի լավ բան, քան աշխարհի այնպիսի մեծագույն ակումբների հետ խաղը, ինչպիսին «Բարսելոնա»-ն է: Չեմպիոնների լիգայում հաղթելն անրաժեշտ է յուրաքանչյուր ակումբի: «Մանչեսթեր Սիթի»-ն ևս այդ ճանապարհով է գնում, դա է նպատակը: Մենք պետք է «Բարսելոնա»-ի հետ երկու խաղերում էլ բարձրության վրա լինենք», – նշել է նա: