Ծառուկյան Գագոն խաբեց, մեկը՝ նաև ինձ․ ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյան. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։

– Պարոն Սաղաթելյան, ի՞նչ կարծիք ունեք փետրվարի 20-ի հանրահավաքը հետաձգելու և Գ.Ծառուկյանի հայտարարության մասին: Գիտեմ, որ պատրաստվում էիք հանրահավաքի գնալ:

– Իսկ Դուք չէի՞ք պատրաստվում: Որպեսզի պատասխանս ամբողջական լինի, ասեմ՝ ամեն ոք յուրովի է խելագարվում:

– Դա Ծառուկյանի՞ն է վերաբերում:

– Վերաբերում է ամեն մի անձի, որոնց վրա ՀՀ քաղաքացիները հույս էին դնում. այո՛, Ծառուկյանին: Ամեն ոք ինքն է որոշում՝ ոնց խելագարվի:

– Հիասթափվա՞ծ եք այս իրավիճակից:

– Ոչ, թող իրենք հիասթափվեն, որ իրենք են դժոխքի գործ բացում իրենց գլխում: Ով որ հույս է տալիս մարդկանց, հետո այդ հույսը խափանում՝ դառնում է դժոխքի կենդանի:

– Առանց «Բարգավաճ Հայաստանի» կշարունակե՞ք պայքարը:

– Ավելի սուր ու ավելի ուժեղ ոգով:

– Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն դեպքում վաղը գնալու է Ազատության հրապարակ, հնարավո՞ր է Դուք էլ գնաք:

– Ոչ: Ես կարող է գնամ, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ Նա էլ իր խաղն է խաղում՝ Գագոյից ավելի վատ: Այսօր լսում էի նրա գոռգոռոցները, ամպագորգոռ հայտարարությունները։ Մի բերան չի ասում, թե Ծառուկյան Գագոն ինչո՞ւ հույս տվեց ու խաբեց իրեն, ինքն էլ չի՞ եռյակի անդամ: Հետո՝ ՀՀ քաղաքացուն, մեկն էլ՝ նաև ինձ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս