Ինչի՞ պետք է հիասթափված լինեմ, դա մեր իրականությունն է. Մանվել Եղիազարյանը՝ Գ. Ծառուկյանի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ով էլ դուրս գա պայքարից, այն շարունակվում է: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հանրահավաքը հետաձգելու որոշմանը՝ նման տեսակետ արտահայտեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Մի բան պետք է ասեմ՝ ով էլ դուրս գա պայքարից, էական նշանակություն չունի, պայքարը շարունակվում է: Ով էլ դուրս է գալիս, նրանց տեղը թափուր չի մնա, պայքարը կշարունակվի», – նշեց նա:

Մ. Եղիազարյանի խոսքով՝ պայքարելը դժվար է լինելու, բայց իրենք պատրաստ են առաջ շարժվել. «Եթե ԲՀԿ-ն  պայքարից դուրս է գալիս, դա չի նշանակում, որ Հայաստանում բոլորը կոտրվեցին: Այո, դժվար է լինելու պայքարելը, այդպիսի ֆինանսական լծակներ չունենք, բայց էական նշանակություն չունի: Եթե մի բան որոշվել է անել, անպայման անելու ենք:

Մեր հարցին՝ հիասթափվա՞ծ եք  ստեղծված իրավիճակից, Մ. Եղիազարյանը նշեց. «Ինչի՞ պետք է հիասթափված լինեմ, եթե դա մեր իրականությունն է, մենք այդպիսի բաներ ենք տեսել, որ հիասթափվելու իրավունք չունենք»:




Լրահոս