«Forbes» ամսագիրը հրապարակել է մինչ 30 տարեկան ամենահարուստ երգիչ-երգչուհիների ցանկը: Առաջին տեղում է 22-ամյա քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որն ընթացիկ տարում վաստակել է 57 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականում է 18-ամյա Ջասթին Բիբերն իր 55 միլիոնով, երրորդում` 24-ամյա Ռիհաննան իր 53 միլիոնով: Այս տարի 26-ամյա Լեդի Գագան դուրս է մնացել լավագույն եռյակից` իր 52 միլիոն դոլարով զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Հնգյակը եզրափակում է 27-ամյա երգչուհի Քեթի Փերրին. նրա վաստակը կազմում է 45 միլիոն դոլար:
ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ