ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես ապրում եմ Երեւանի Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի 108 շենքում: Տեւական ժամանակ է՝ մեր շենքի խմելու ջուրը կարծես կեղտոտ լինի: 108, 109 եւ մոտակա շենքերի բնակիչները նույնպես բողոքում են ջրի որակից: Հնարավո՞ր է՝ ջրին ինչ-որ նյութեր խառնված լինեն, որովհետեւ անգամ թունավորման դեպքեր են լինում:    

Միլենա Պողոսյան, 26 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Սույն թվականի հուլիսի 31-ին Հարավարեւմտյան Բ-1 թաղամասի 108 շենքի բն. 2 եւ 109 շենքի բն. 2 հասցեից կենտրոնական լաբորատորիայի կողմից կատարվել է ջրի նմուշատում եւ քիմիկո-մանրէաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ ջուրը համապատասխանում է խմելու ջրի N2-III-Ա2-1 սանիտարական նորմերին եւ կանոններին:

«Երեւան ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հակված ենք կարծել, որ մեր ընթերցողը ջրի որակից հաստատ հենց այնպես չէր բողոքի: Ավելին, մարդը խոսում է թունավորման դեպքերի մասին, որոնք կարող են ինչպես ամռանը վտանգավոր դարձող սննդատեսակներից, այնպես էլ ջրից առաջանալ: Կարեւոր մի հանգամանքի մասին եւս. «Երեւան ջուր»-ը թեեւ ջրի աղտոտվածության հնարավորությունը հերքում է, բայց եւ բազմիցս ենք լսել, որ վերջինս դժգոհում է նաեւ իր տնօրինման տակ գտնվող խողովակաշարերի քայքայված լինելուց, ինչը ջրի ոչ մաքուր լինելու կարեւոր պատճառ կարող է դառնալ:




Լրահոս