Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը կրկին օրակարգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է  ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը:

Նշենք, որ այս նախագիծը պատգամավորը ներկայացրել էր ամիսներ առաջ, սակայն արտահերթ կարգով այն ներկայացնելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունից հավաքվել էր երեքը: Նախագծի տակ ստորագրել էին Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը:

Դեռ այն ժամանակ պատգամավորը հայտարարել էր, որ նախագիծը շրջանառության է մնալու ԱԺ-ում: Ուրբաթ օրը կայանալիք նիստում կորոշվի նախագիծը հերթական քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը:  Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր այս հարցով արտահերթ նիստ հրավիրել:




Լրահոս