ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանում գործում են բազմաթիվ կոսմետոլոգիական ծառայություններ: Ո՞վ է վերահսկում մատուցվող ծառայությունները, եւ արդյոք առողջապահության նախարարությունը նրանց լիցենզիա տալիս է: Իսկ եթե դժբախտ դեպքեր են լինում (օրինակ՝ մահվան ելքով), ապա ո՞վ է պատասխան տալիս:

Կարինե Մելքոնյան, 29 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Ինչ վերաբերում է գրության մեջ նշված դժբախտ դեպքերի վերաբերյալ պատասխանատվությանը, ապա հարկ է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաեւ մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր կլիներ, եթե ճշտվեր, թե կոսմետոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպությունների ու հատկապես անհատների քանի տոկոսը համապատասխան լիցենզիա ունի:  Հակված ենք ենթադրելու, որ այս «արհեստում» ավելի շատ ինքնուսներն են ներգրավվում, որոնք, բնականաբար, սույն մասնագիտության բոլոր նրբություններին հավուր պատշաճի չեն տիրապետում: Հետեւանքները, իհարկե, հազվադեպ կարող են մահվան ելք ունենալ, բայց կասկածից վեր է, որ առողջությանը հասցվող վնասը նման ծառայություններից օգտվող քաղաքացին կարող է չնկատել կամ ծառայությունից օգտվելուց որոշ ժամանակ անց զգալ՝ այդպես էլ չպատկերացնելով, որ տեղի ունեցածը վատորակ բուժսպասարկման հետեւանք է:




Լրահոս