
Անթալիա հավաքի մեկնած «Ալաշկերտը» փետրվարի 18-ին անցկացրել է առաջին ստուգողական խաղն՝ մրցելով Ուկրաինայի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ Պոլտավայի «Վորսկլայի» երիտասարդական թիմի հետ:
Հայկական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով: Միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անթալիայում «Ալաշկերտը» ստուգողական խաղեր է անցկացնելու նաեւ փետրվարի 21-ին եւ 24-ին: